ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Հայաստան մուտքի թույլտվություններն ու արգելումները կազմվում են արդեն Ադրբեջանում

Հայաստան մուտքի թույլտվություններն ու արգելումները կազմվում են արդեն Ադրբեջանում
24.08.2023 | 17:04

Արդեն մոտս հստակ տպավորություն կա, որ ՀՀ մուտք գործելու արգելքները, իսկ ավելի ճիշտ՝ այդ արգելվածների ցուցակը ստացվել է, օրինակ, Ադրբեջանից, կամ Թուրքիայից։

Վիկտոր Կրիվոպուսկովը, ում այսօր առավոտյան արգելել են մուտք գործել ՀՀ, ասել է, որ իր մուտքը արգելված է եղել միայն Ադրբեջան, այն էլ՝ դեռ սովետական ժամանակներից, իր՝ «Мятежный Карабах. Из дневника офицера МВД СССР» գրքի համար։ Օրինակ՝ միայն այս տողերը, կարծում եմ, հերիք կլիներ․ «Если бы Алиев младший родился бы до 1936 года, в его паспорте как и в паспорте его отца, было бы написано кавказский татарин или мусульманин. Национальность им придумал Сталин в 1936 году. До 1918 не было такого государства как Азербайджан. Даже символы у них были турецкие. Вся их история построена на лжи и фальсификациях»։

Ամեն բան ճիշտ է, բայց նաև, հաշվի առնելով ադրբեջանցիների բարդույթավորված վիճակը և պատմության ու ճշմարտության հետ կռիվ տալու մոլուցքը, հասկանալի է։

Իսկ որևէ մեկը լսե՞լ է, որ Կրիվոպուսկովը ինչ-որ վատ բան ասած լինի Հայաստանի, Արցախի, առհասարակ, հայերի մասին. հակառակը, որքան տեսել եմ, կոպիտ ասած, այդ մարդը «մեր կողմից է» եղել միշտ։

Իսկ առանձնահատուկ Փաշինյանի մասի՞ն, ինչ-որ բան ասած կամ արած կա՞․ եթե եղել է, խնդրեմ, հղում տաք, տեսնենք, թե այդ ի՞նչ պետք է ասած լիներ, որը դեռ ոչ մեկը Փաշինյանին չի ասել, ու որի համար արժեր հայերի սակավ այլազգի բարեկամներից մեկին զրկել ՀՀ մուտք գործելուց։

Եթե այդպիսին էլ չկա, ուրեմն, իմ ասածն է՝ Հայաստան մուտքի թույլտվություններն ու արգելումները այլևս կազմվում են Ադրբեջանում։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 2683

Մեկնաբանություններ